ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱԿ-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՙԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ՚ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Panorama.am

«1979թ. ընդունված ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասինե կոնվենցիան առաջին միջազգային համաձայնագիրն է եղել, որով ընդունվել է, որ աշխարհագրական սահմաններից դուրս աղտոտված օդի տարածման դեմ պայքարի համար անհրաժեշտ են երկրների համաձայնեցված ջանքեր և որոշումներ: Բացի այդ, կոնվենցիան ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի համար սահմանել է լայն շրջանակներ մթնոլորտում աղտոտիչների տարածման հիմնահարցերի շուրջ միասնական աշխատանքներ տանելու նպատակովե,-ասաց բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Արծրուն Պեպանյանը:

Մասնագետների հավաստմամբ, կոնվենցիան համագործակցության եզակի օրինակ է, որը մթնոլորտը մաքուր պահելու ջանքերի իրականացման համար մերձեցնում է երկրները, տարածաշրջանները և մայրցամաքները: Հայաստանն այդ կոնվենցիան վավերացրել է 1997 թվականին: Իսկ 1998թ-ին, որից հետո նաև 2004թ-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով հաստատվել է Կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման ծրագիր:

Սեմինարին մասնակցում են Բելառուսի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Մոնթենեգրոի, Նիդերլանդների, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ուկրաինաի, ինչպես նաև «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասինե կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչները:

Նշենք, որ սեմինարը կազմակերպվել է Գերմանիայի կառավարության, Կոնվենցիայի քարտուղարության և ծանր մետաղների նպատակային խմբի օժանդակությամբ` երկրի բնապահպանության նախարարության հետ համատեղ: Այն շարունակվելու է մինչև մայիսի 16-ը:

Մայիս 14, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր