Մի շարք քաղաքներում օդում նվազել է ազոտի երկօքսիդի պարունակությունը

Մի շարք քաղաքներում օդում նվազել է ազոտի երկօքսիդի պարունակությունը

ԷկոԼուր

2020 թ․ մարտի 1-15-ն ընկած ժամանակահատվածի համեմատ՝ ապրիլի 1-16-ի ընթացքում մթնոլորտային օդում դիտվել է ազոտի երկօքսիդի նվազում։ Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։

ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն՝ ազոտի երկօքսիդի ամենամեծ նվազումը դիտարկվել է Վանաձորում՝ 49%։ Ծաղկաձորում այն կազմել է 48%, Ալավերդիում 42%, Կապանում 32%, Հրազդանում 36%, Քաջարանում 12%։ Մայրաքաղաքում նվազումը կազմել է 4%։

Ապրիլ 28, 2020 at 14:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր