Երևանի քաղաքապետարան՝ Մաշտոցի պուրակն այլևս հանրության սեփականությունն է

Երևանի քաղաքապետարան՝ Մաշտոցի պուրակն այլևս  հանրության սեփականությունն է
Երևանի Մաշտոցի պուրակում սեփականության իրավունքով գործող սրճարանի տարածքը տնտեսվարողի հետ բանակցությունների արդյունքում հանձնվել է համայնքին, տնտեսվարողն այն կտնօրինի վարձակալության իրավունքով՝ 20 տարի ժամկետով: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է: Իսկ իրենց կենսունակությունը կորցրած ծառերը, որոնք այդ հատվածում հատվել են, կփոխհատուցվեն: Դրանց փոխարեն կտնկտվեն ավելի մեծ քանակով որակյալ ծառատեսակներ»,- նշված է Երևանի քաղաքապետարանի գրության մեջ։ 



Օգոստոս 11, 2020 at 12:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր