Ահազանգ Հրազդանից. «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ն աղտոտում է քաղաքի օդը

Ահազանգ Հրազդանից. «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ն աղտոտում է քաղաքի օդը

«Հրազդանի ցեմենտ» ՓԲԸ-ն աղտոտում է Հրազդան քաղաքի մթնոլորտային օդը, ահազանգում են տեղի բնակիչները: Խնդրի մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Արսեն Արսենյանը գրել է. «Արդեն տևական ժամանակ է՝ «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ն աղտոտում է մթնոլորտը, գործարանին մոտ ապրող բնակիչները հավաստում են դա, որ անգամ շնչելն է ծանր։ Բազմաթիվ հրազդանցիներ ֆիքսում, հրապարակում, դիմում են մեզ՝ խնդիրը և լուծումները հասկանալու համար։ Սակայն ո՛չ «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի ղեկավարությունից, ո՛չ պատկան մարմիններից կարծես արձագանք չկա։

Ռոմանոս Պետրոսյան, ուշադրություն դարձրե՛ք խնդրին, հանձնարարե՛ք պատկան մարմիններին, որ այս հարցին շուտափույթ լուծում տրվի։

Անցյալ տարի կրկին բախվեցինք նույն խնդիրին։ «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը դիմեց «Հրազդան Ցեմենտ»-ի ղեկավարությանը և հավաստիացում ստացավ, որ զտիչները կտեղադվեն և իրավիճակի որոշակի մեղմացում կլինի։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ցայսօր խնդրին լուծում չի տրվել»։

ԷկոԼուրն ահազանգն ուղղում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

 Լուսանկարները՝ Արսեն Արսենյանի

Օգոստոս 27, 2020 at 14:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր