Մարտ 04, 2010 |
Հանրապետությունում ապրիլից կիրականացվի «Բույսերի պաշտպանության միջոցառումների 2010 թվականի ծրագիրը», որի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկացրել է 150 մլն դրամ:
Մարտ 03, 2010 | Միջուկային էներգետիկա
Փաստագրական պատմություն Հայկական ԱԷԿ-ի եւ «Նաիրիտ»-ի արտադրության փակման եւ վերագործարկման մասին` գաղտնի հաշվետվություններ, ԽՍՀՄ-ի եւ Հայկական ԽՍՀ-ի կառավարությունների արձանագրություններ եւ որոշումներ, ՀԽՍՀ-ի քաղաքական ղեկավարության հուշագրություններ, ՀՀ ղեկավարության հրապարակային ելույթներ, վերլուծություն եւ եզրակացություններ
Մարտ 03, 2010 | Կենսաբազմազանություն
Կարմիր գրքում գրանցված կենդանիների` բեզոարյան այծի և մուֆլոնի որս իրականացնելու համար «Որսորդություն Եվրոպայում» կայքը Հայաստանի համար նոր գներ է սահմանել:
Մարտ 03, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
«Կանաչ Երեւան» ծրագրով Երեւանում այս տարի նախատեսվում է հիմնել շուրջ 125 հա կանաչ տարածք: Աշխատանքները կիրականացվեն Էրեբունի, Աջափնյակ եւ Շենգավիթ վարչական շրջաններում:
Մարտ 03, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բնապահպանության նախարարության երկու աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Մարտ 03, 2010 | Սևան
Մարտի 1-ի դրությամբ Սեւանա լճի հայելու նիշը ծովի մակերեւույթից գտնվում է 1 899,32 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի մակարդակը ցածր էր 43 սմ-ով:
Մարտ 03, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Մարզի արդյունաբերական արտադրանքի 31,5 մլրդ դրամ ծավալում առյուծի բաժինը՝ 25,7 մլրդն՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանինն է։ Աճը նախորդ տարվա համեմատ, որ կազմել է 17,7 մլրդ դրամ, զգալի է։
Մարտ 03, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկը պետկան հաստատություններում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն է: Նոր համակարգն ըստ պատասխանատուների հնարավորություն կտա պետական կառավարման մարմինների աշխատանքին նոր որակ հաղորդել:
Մարտ 02, 2010 | Քաղաքներ
Բաց նամակ-դիմում Երևանի քաղաքապետ պարոն Գ. Բեգլարյանին
Մարտ 02, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Արարատի մարզի 53 հանքավայրից այսօր շահագործվում է 21-ը, 3-ում կատարվում են երկրաբանական աշխատանքներ, իսկ 29-ը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը:
Մարտ 02, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ ԱԺ-ի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահ Արամ Սաֆարյանին ներկայացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հետ կանչելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների պահանջը:
Մարտ 02, 2010 | Անտառ
Մի շարք հասարակական կազմակերպություններ պնդում են, թե հանրապետության անտառները նոսրանում եւ հատվում են: «Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պետրոսյանի խոսքերով` այդ պնդումները հիմք ունեին 15 տարի առաջ:
Մարտ 01, 2010 | Սևան
ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն պարոն Անտոնյանի հայտարարությունն այն մասին, թե Սեւանա լճի ջրի մակարդակը կարող է կապ ունենալ սեյսմիկ իրավիճակի հետ, առնվազն անհիմն ու ոչ գիտական է: Ավելին, տպավորություն է ստեղծվում, թե պարոն Անտոնյանն իր այդ ոչ գիտական հայտարարությամբ փորձում է կանխել լճի ջրի մակարդակի հետագա բարձրացումը` կատարելով շահագրգիռ ինչ-ինչ անձանց, ինչ-ինչ ուժերի պատվերը, ինչը մասնագետին, գիտնականին անհարիր պահվածք է:
Մարտ 01, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
«Անցյալ տարի ՀՀ արդյունաբերության մեջ գրանցվեցին անկումներ, սակայն սկսված այս տարվանից կարելի է ասել, որ այս ոլորտում նկատվում են աճի տեմպեր»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:
Մարտ 01, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հայերն էկոլոգիապես անկիրթ են, քանի որ դպրոցներում եւ բուհերում այդ առարկան այնքան էլ լավ չի դասավանդվում: Դա է վկայում այն, որ բնապահպանությունն այդպես էլ չի դարձել մեր կյանքի մի մասը:
Փետրվար 26, 2010 | Միջուկային էներգետիկա
….Ինչ վերաբերում է ուրանի կանխատեսումային պաշարներին, ապա «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գիտական ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հաղորդմամբ` ֆիլմում բերված թվերը` 30-60 հազար տոննա ուրան, միայն փորձագետների ենթադրություններն են եւ վերաբերում են ամբողջ Հայաստանի տարածքի ուրանի պաշարներին:…
Փետրվար 25, 2010 | Կենսաբազմազանություն
Հերթական ահազանգը «Դիլիջան» ազգային պարկից հնչեցրեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Այդ ահազանգի հիման վրա «ԷկոԼուր»-ը հարցում է անում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Փետրվար 25, 2010 | Թեղուտ
Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Վարդան Վարդանյանը կնոջ եւ երեք երեխաների հետ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հայցելով սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքից զրկելու հետեւանքով հասցված նյութական եւ բարոյական վնասի հատուցումը: