«ՇՈՂ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՉԱՐԲԱԽ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԿԻՉՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

«ՇՈՂ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՉԱՐԲԱԽ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԿԻՉՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

ԷկոԼուր

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում է Շենգավիթ վարչական տարածքի Չարբախ թաղամասի 167 բնակիչների բողոքի հիման վրա ստուգումներ անցկացնել «Շող» յուղի եւ ձեթի գործարանում: Մարդիկ բողոքում են ծանր օդից, որը թունավորված է կոմբինատի արտանետումներով:

«Խնդրում եմ «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ՀՀ օրենքի համաձայն`

• հանձնարարարել համապատասխան տեսչությանը ստուգումներ կատարելու բնապահպանական նորմերի խախտման մասին ահազանգի հիման վրա եւ համապատասխան պատժամիջոցներ կիրառել

• անհրաժեշտության դեպքում կասեցնել կամ դադարեցնել բնապահպանական օրենսդրությունը խախտող գործունեությունը` ապահովելով թաղամասի բնակչության էկոլոգիական անվտանգությունը»,- ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում է պատգամավորը:

 «ԷկոԼուր»-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանն ասաց. «Մենք կսպասենք մինչեւպատասխանի համար նախատեսված ժամկետը` 10 օր, եւ հուսով ենք, որ նախարարությունըհամապատասխան միջոցառումներ կձեռնարկի»:

Նշենք, որ «Շող» յուղի եւ ձեթի գործարանը պատկանում է Հանրապետական կուսակցության ԱԺ պատգամավոր, հայտնի ձեռնարկատեր Սամվել Ալեքսանյանին:

Սեպտեմբեր 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր