Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2023թ․ տարեկան հաշվետվությունը։ Ըստ փաստաթղթի՝ բնապահպանության և ընդերքի ոլորտներում արձանագրվել է ընդհանուր 2544 իրավախախտման դեպք, որը 2022 թվականի համեմատությամբ աճել է 6,3%-ով, իսկ 2021 թվականի համեմատությամբ՝ 22,1%-ով։ Վերահսկողական աշխատանքների արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին և պետությանը պատճառված 5,176,182,531 ՀՀ դրամ գումարի չափով վնաս։
Փաստաթղթում նշված է․ «2023 թվականի ընթացքում հաշվարկված վնասի գումարի չափը 2022 թվականի համեմատությամբ աճել է 132,2%-ով, իսկ 2021 թվականի համեմատությամբ՝ 162,6%-ով։ ԲԸՏՄ-ի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում ընդերքօգտագործում և պահպանության ուղղությունում հայտնաբերված ապօրինի արդյունահանված օգտակար հանածոյի ծավալներով նախորդ տարվա համեմատ աճել է 87,4%-ով»։
Մանրամասներն՝ այստեղ։
Հունվար 31, 2024 at 17:32