Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։06-ին։ Հրդեհաշիջման աշխատանքները նույն ինտենսիվությամբ շարունակվում են: Օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 900 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, ծխի ծավալն էականորեն նվազել է: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Նուբարաշենի աղբավայրում հերթական անգամ հրդեհ էր բռնկվել հոկտեմբերի 10-ին։ Աղբավայրի այրման հետևանքով մայրաքաղաքը պատվել էր ծխով և գարշահոտությամբ։

 

Հոկտեմբեր 13, 2025 at 13:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր