

ԷկոԼուր
ՀՀ Գեղարքունիքի մարզում տարվա այս եղանակին դաշտերն այրում են ամեն օր: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել բուսական մնացորդներն ու չոր բուսականությամբ տարածքները, ծղոտները, արոտավայրերը ու խոտհարքերը, գյուղատնտեսական մնացորդները: Այս արգելքի նպատակն է նվազեցնել բուսածածկույթի այրումից առաջացող թունավոր նյութերի արտանետումները մթնոլորտ, ինչպես նաեւ փոքրացնել մեծամասշտաբ հրդեհների բռնկման ռիսկերը: «ԷկոԼուր»-ն արձանագրում է, որ այս օրենքը չի գործում: Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ Սևան-Վարդենիս ճանապարհին ամենուր երևում էին ծխացող արտեր ու սարեր:
Հարցեր են առաջանում պետական պատասխանատու մարմիններին` ՀՀ բնապահպանության, առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարություններին: Ովքե՞ր և ե՞րբ են պատրաստվում զբաղվել այս խնդրի լուծմամբ:
Նոյեմբեր 14, 2013 at 13:55


