Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 31-ի ցերեկը սպասվում է, հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.30C (2006 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝     6.90C (1967 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.40C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մայիս 31, 2023 at 14:40