

Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կանաչ գոտին հարթակ դարձավ Հայաստանի բնակավայրերի էկոլոգիական խնդիրները միջազգային մակարդակում ներկայացնելու համար։ Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած «Համայնքները կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» պաշտոնական միջոցառմանը, որը նախաձեռնել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի և Նորվեգիայի զարգացման գործակալության գործընկերությամբ, ազդակիր համայնքների ներկայացուցիչները հանդես եկան կենսաբազմազանության պահպանման իրենց ռազմավարություններով ու պահանջներով։
Ջերմուկ համայնքը ներկայացրեց Գնդեվազի բնակիչ, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը։ Նա իր ելույթում անդրադարձավ Ջերմուկ համայնքի այն ահռելի ռեսուրսներին, որոնք այսօր վտանգված են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի պատճառով։
«Ջերմուկն իր մեջ ամփոփում է ո՛չ միայն առողջարանային հսկայական պոտենցիալ, այլև հնագույն պատմամշակութային ժառանգություն և հարուստ կենսաբազմազանություն։ Սակայն Ջերմուկի էկոհամակարգերը շարունակում են խոցելի մնալ մարդածին ու արդյունաբերական ճնշումների ներքո»,- ասաց Թեհմինե Ենոքյանը:
Պատմական արժեք և զբոսաշրջային ենթակառուցվածքներ
Դեռևս միջնադարում Օրբելյանների և Պռոշյանների իշխանական տոհմերը Ջերմուկի տաք աղբյուրներն օգտագործել են բուժման և հանգստի նպատակով։ Բնակավայրի ժառանգության անբաժան մասն է Գնդեվազ հնամենի գյուղը, որտեղ գտնվում են 10-րդ դարի Գնդեվանքն ու 1686 թ․ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Ջերմուկի ժամանակակից կառուցապատումը սկսվել է 1930-1940-ական թվականներին, իսկ 1970 թվականին այն ստացել է համամիութենական առողջարանային քաղաքի կարգավիճակ։
Այսօր համայնքում գործում է 7 առողջարան, 30 հյուրանոց և կացության վայր, հանքային և ոչ հանքային ջրերի շշալցման գործարան, ինչպես նաև ճոպանուղի։ Գնդեվազն աչքի է ընկնում գյուղատնտեսական հզոր պոտենցիալով՝ տարեկան արտահանելով 600-700 տոննա ծիրան, իսկ Գնդեվազում և Կեչուտում միասի կա շուրջ 180 հա այգի։ Դրանք ծիրանի, բալի, կեռասի, ընկուզենու դեղձի, սալորի այգիներ են։
««Կանաչ Հայաստան» ՀԿ-ի ջանքերով 2023-2025 թթ․ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհային ծրագրերի աջակցությամբ ,Հայաստանի կառավարության սուբվենցիոն ծրագրով և Ջերմուկի բյուջեի համաֆինանսավորմամբ ոռոգման համակարգն ընդլայնվեց, 120 հա անջրդի հող դարձավ ոռոգելի։ Այս ծրագիրը կարող էր նպաստել գյուղատնտեսական ներդրումների և նոր այգիների հիմնադրմանը։ Սա կարևոր է եղել այնքանով, որ հնարավոր լինի Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին ֆինանսապես հակազդեցություն ստեղծել Գնդեվազ գյուղի համար»,- ասաց Թեհմինե Ենոքյանը։
Նա նշեց, որ Ջերմուկ քաղաքի տարածքն անտառածածկ է, բացի տեղի ծառատեսակներից` հիմնականում տնկվել են բարդիներ և եղևնիներ 1950-ականներին,1980-1990, 2011 թվականներին։
Իր հարուստ կենսաբազմազանության համար Ջերմուկում առանձնացվել է «Ջերմուկ» էմերալդ թեկնածու տարածքը, որը Բեռնի կոնվենցիայի պահպանության ներքո է։ Տարածքն աչքի է ընկնում Կարմիր գրքում գրանցված տեսակներով․ բեզոարյան այծ,գորշ արջ,մատնունի ծիրանավոր (լատիներեն՝ Potentilla porphyrantha), aպոլլո թիթեռ,hայկական իժ և այլն։
Ջերմուկ համայնքի մարտահրավերները,զարգացման խոչընդոտները
Խոսելով մարտահրավերների մասին՝ Թեհմինե Ենոքյանը նշեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ռիսկերի մասին։ Նա ասաց, որ Ամուլսարի ծրագրով նախատեսված ցիանային հարթակն իր տնից հեռու է ընդամենը 1 կմ։
Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը
- Տարածաշրջանիմակերույթային և ստորերկրյա ջրերի աղտոտում (թթվային դրենաժ)
- Կեչուտիու Սպանդարյանի ջրամբարների թթվայնացում
- Որոտան-Արփաթունելով ազդեցություն Սևանա լճի վրա
- Գնդեվազիև Կեչուտի շուրջ 180 հա այգիների վրա ազդեցություն (փոշի)
- Համայնքիբնակիչների առողջության վրա ազդեցություն
- Ջերմուկբրենդի, առողջարանային և տուրիստական պոտենցիալի վրա ազդեցություն
Ամուլսարը գտնվում է ջրագոյացման կարևորագույն տարածքում՝ Արփա և Որոտան գետեր, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ,ավելի քան 100 աղբյուրներ։
Ըստ բանախոսի՝ hանրային և մասնագիտական կարծիքների համաձայն՝ խախտվել են մի շարք օրենքներ և միջազգային կոնվենցիաներ
- «Սևանա լճի մասին» օրենք
- «Բուսական աշխարհի մասին» օրենք
- Ընդերքի մասին օրենսգիրք
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենք
- Օրհուսի կոնվենցիա
- Բեռնի կոնվենցիա
- Մինամատայի կոնվենցիա
Պայքար հանուն Ամուլսարի փրկության (2011-2026 թթ․)
Գնդեվազ գյուղի մի խումբ բնակիչներ երկու հասարակական կազմակերպությունների հետ դատարանում վիճարկեցին Ամուլսարի ծրագրին թույլատրություն տված փաստաթղթերը։ 9-ամյա դատական գործընթացի արդյունքում 2024թ․ Վարչական դատարանը ուժը մեծամասամբ բավարարեց հայցը։ Պատասխանող կողմը վճիռը բողոքարկեց Վերաքննիչ դատարանում։ 2024 թվականի դեկտեմբերից մինչև այսօր Վերաքննիչ դատարանը չի հրապարակել վճիռը։ Վճռի հրապարակման օրը սեպտեմբեր ամսվա փոխարեն տեղափոխվել է նոյեմբեր՝ շրջանցելով COP 17 -ի ժամանակահատվածը։ Իսկ այդ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման սկիզբն ազդարարեց՝ անտեսելով մասնագիտական և փորձագիտական կարծիքները։
Քաղաքացիական հասարակությունը Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բողոք է ուղարկել Համաշխարհային բանկի կազմում գտնվող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Չափորոշիչների համապատասխանության ապահովման օմբուդսմենի (CAO) գրասենյակ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմ (IPAM): Բողոք է ներկայացվել նաև Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն։ Բեռնի կոնվենցիայի բյուրոն պահանջել է ՀՀ կառավարությունից նոր ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնել։
Հոկտեմբեր 23, 2026 at 23:19
