

ԷկոԼուր
Գողթ գետը հոսում է Արարատի մարզում: Սկիզբ է առնում Գեղամա լեռների կենտրոնական մասի արեւմտյան լանջերից եւ, ձախից միանալով Ոսկեջուր գետին, կազմավորում է Ազատ գետը: Երկարությունը 16 կմ է:
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Գողթ գետի վրա կառուցված են`
- «Գողթ-1» ՓՀԷԿ, շահագործող` «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը` 3850 մետր
- «Գողթ-2» ՓՀԷԿ, շահագործող` «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը` 2050 մետր:
Գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ է վերցված 5900 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 36.875%-ը:
ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` գետը ճգնաժամային վիճակում է:
«Գողթ 1» և «Գողթ 2» ՓՀԷԿ-երը կառուցվել են ՎԶԵԲ-ի «Այլընտրանքային Էներգիայի հայկական ծրագրով։
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 10, 2014 at 15:48