Դարանակի բնակիչները դրական ակնկալիքներ չունեն «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցումից

Դարանակի բնակիչները դրական ակնկալիքներ չունեն «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցումից

ԷկոԼուր

Դարանակ գետը Սեւանա լիճ թափվող գետերից է։ Գետի վրա «Ագրոսպասարկում ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» ԲԲԸ-ն պատրաստվում է կառուցել «Դարանակ» փոքր ՀԷԿ-ը: Գետը Դարանակ գյուղի ոռոգման միակ աղբյուրն է:

ԷկոԼուրի լրագրողները սոցհարցում անցկացրեցին Դարանակ գյուղի բնակիչների շրջանում` կապված ՓՀԷԿ-ի կառուցման հետ:

Հարցվածներից միայն 2-ը դրական ակնկալիքներ ունեն ՓՀԷԿ-ի կառուցումից եւ կարծում են, որ իրենց կյանքի որակը կլավանա: Ի դեպ, ընկերությունը նրանց խոստացել է ապահովել աշխատանքով: 10 հարցված համոզված է, որ ՓՀԷԿ-ը արտագաղթի նոր պատճառ կդառնա:  

7 հոգի համոզված է, որ ՓՀԷԿ-ի շահագործումը կազդի իրենց ջրամատակարարաման վրա, եւ իրենք ոռոգման ջրի խնդիր կունենան: 5-ը չի բացառում ՓՀԷԿ-ի վնասակար ազդեցությունը, 3-ն էլ նշում է, որ ՓՀԷԿ-ը նորմալ աշխատեցնելու պայմաններում խնդիրներ չեն առաջանա:

Հարցվածներից եւ ոչ մեկը չի կարծում, որ ՓՀԷԿ-ը դրականորեն կազդի ջրի որակի վրա: Ընդհակառակը, 8 հոգի համոզված է, որ ջրի որակը կվատանա, իրենց բերքը կտուժի եւ  իրենք լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն:

Այն հարցին, թե արդյոք կնկատվի ձկան պաշարների նվազում, 6-ը պատասխանեց` արդեն իսկ գետում ձուկ չկա, 4-ը համոզված է` կնվազի, 5-ը դժվարացավ պատասխանել:

 15 հարցվածից 10-ը դեմ էր ՓՀԷԿ-ի կառուցմանը, 5-ը` կողմ:

«Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում գետի 26․61%-ը կմտնի խողովակի մեջ:

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա ճգնաժամային վիճակ կստեղծի գետի համար։

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Ապրիլ 30, 2014 at 13:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր