

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ձեռնարկած Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության ծրագիրը պետք է ավարտվի նոյեմբերի 30-ին, երբ արդեն սիգը ձկնկիթով է: Երևանի շուկաներում ազատ վաճառում են և՛ սիգ, և՛ ձկնկիթ: Ընդորում, վաճառողները սիրալիորեն առաջարկում են մաքրել ձկան փորը գնորդի համար, որպեսզի վերցնեն նաև ձկնկիթը:
Ակնհայտ է, որ երկրում ստեղծված այս քաոսային իրավիճակում, ձկնորսության նկատմամբ պատշաճ վերահսկողություն չկա:
Կոչ ենք անում Սևանա լճում ձկնապաշարի իսպառ չոչնչացման, երկրի պարենային անվտանգության ապահովման համար կանգնեցնել այդ փորձարարական ծրագիրը:
Նոյեմբեր 18, 2020 at 15:16
