

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում մարդածին ազդեցությունը նվազագույնի կհասցվի, և որևէ հանգստի գոտու մասին խոսք չի կարող լինել: «Բացառում ենք նման գործունեությունը: Ունեցել ենք 4-5 հատ տաղավարներ իրենց կրակարաններով, ապամոնտաժել ենք: Այս պահին տաղավար, խոհանոց, հանգստի գոտի բացառելու ենք: Որևէ մեկը իրավունք չունի և չի ունենալու մուտք գործելու Խոսրովի արգելոց իր ժամանցն անցկացնելու էկոտուրիզմի պրոդուկտից դուրս», - ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ 2011թ. ՀՀ կառավարության որոշմամբ արգելոցի տարածքում հանգստյան գոտու կառուցապատման գործընթաց սկսվեց, որը կասեցվեց բնապահպանական հանրության բողոքի արդյունքում: Կառավարության մեկ այլ որոշմամբ կառուցապատման թույլտվության որոշումը ուժը կորցրած ճանաչվեց: Կիսակառույց շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին արձագանքեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը. «Այն միանշանակ, պետք է ապամոնտաժվի», - նշեց նա:
Հունիս 03, 2021 at 18:47