

Հայաստանում օգոստոսի 12-ից մեկնարկել է սիրողական որսը: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ օգոստոսի 11-ին ստորագրած հրամանի համաձայն՝ կարելի է որսալ անսահմանափակ քանակությամբ մոխրագույն ագռավ, սովորական կաչաղակ, գայլ և շնագայլ:
Թույլատրվում է որսալ նաև հետևյալ տեսակները՝
լոր՝ որսի ժամկետ՝ 2021թ-ի օգոստոսի 21-հոկտեմբերի 31, քանակը՝ 127 050 հատ
թխակապույտ աղավնի՝ որսի ժամկետ՝ 2021թ.օգոստոսի 21-հոկտեմբերի 31, քանակը՝ 45 150 հատ
անտառային աղավնի՝ որսի ժամկետ՝ 2021թ.օգոստոսի 21-հոկտեմբերի 31, քանակը՝ 1650 հատ
քարակաքավ՝ որսի ժամկետ՝ 2021թ. նոյեմբերի 1-դեկտեմբերի 31, քանակը՝ 22 800 հատ
կռնչան բադ՝ որսի ժամկետ՝ 2021թ. սեպտեմբերի 15-2022թ. փետրվարի 28, քանակը՝ 30 000 հատ
սուլող մրտիմն՝ որսի ժամկետ՝2021թ. սեպտեմբերի 152022թ. փետրվարի 28, քանակը՝ 5 600 հատ
եղեգնահավ՝ որսի ժամկետ՝ 2021թ. սեպտեմբերի 15-2022թ. փետրվարի 28, քանակը՝ 11 000 հատ
սև փարփար՝ որսի ժամկետ՝ 2021թ. սեպտեմբերի 15-2022թ. փետրվարի 28, քանակը՝ 30 000 հատ
մորակտցար՝ որսի ժամկետ՝ 2021թ. սեպտեմբերի 15-2022թ. փետրվարի 28, քանակը՝ 8000 հատ
տափաստանային արտույտ՝ որսի ժամկետ՝ 2021թ. սեպտեմբերի 10-հոկտեմբերի 10, քանակը՝ 25 000 հատ
եվրոպական նապաստակ՝ որսի ժամկետ՝ 2021թ.նոյեմբերի 1-դեկտեմբերի 31, քանակ՝ 500 հատ
փորսուղ՝ որսի ժամկետ՝ 2021թ. հոկտեմբերի 1-հոկտեմբերի 31, քանակը՝ 105 հատ
քարակզաքիս՝ որսի ժամկետ՝ 2021թ. նոյեմբերի 15-2022թ. հունվարի 31, քանակ՝ 430 հատ
վայրի խոզ՝ որսի ժամկետ՝ 2021թ. նոյեմբերի 15-2022թ. հունվարի 15, քանակ՝ 30 հատ
սովորական աղվես՝ որսի ժամկետ՝ 2021թ. օգոստոսի 21-2022թ. փետրվարի 28,անսահմանափակ քանակությամբ:
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Լուսանկարը վերցված է www.wikipedia.org կայքից:
Օգոստոս 13, 2021 at 15:16
