Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան ապօրինի 14 ցանց

Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան ապօրինի 14 ցանց

Սևանա լճում արդյունագործական որսի ավարտի նախաշեմին Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան ապօրինի 14 ցանց: Ապօրինի ձկնորսության դեպքերը բացահայտվել են «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ իրականացվող հատուկ միջոցառումների շրջանակներում։ Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով: Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Հիշեցնենք, որ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլն ավարտվում է սեպտեմբերի 1-ին: 2-րդ փուլի շրջանակում 2021թ. ձկնորսներին թույլատրված է որսալ առավելագույնը 250 տոննա սիգ։ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված 303 պայմանագրով նախատեսված է եղել շուրջ 221 տ 164 կգ ձկան որս իրականացնել:

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Օգոստոս 10, 2021 at 17:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր