Ապօրինի որսագողություն Լոռու մարզում

Ապօրինի որսագողություն Լոռու մարզում

ՀՀ ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 4-ին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի դաշտամիջյան հատվածում ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Կուրթան գյուղի երկու բնակչի։ 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նրանց վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենայում հայտնաբերվել է լուսարձակ, թռչուն որսալու համար նախատեսված ցանց, որսած 3 լոր, «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 12 փամփուշտ:

Նշանակվել է դատաապրանքագիտական և դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սեպտեմբեր 06, 2021 at 11:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր