ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արսեն Գասպարյանը

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արսեն Գասպարյանը

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արսեն Հակոբի Գասպարյանը:

Արսեն Գասպարյանը ծնվել է 1983 թ-ին, Երևանում: 2001-2003 թթ-ին անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել է Բեռլինի Ազատ համալսարանում, պաշտպանել է «Էպիֆիտային քարաքոսերի բազմազանությունը և պահպանությունը Հայաստանում» դոկտորական թեզը: Եղել է նույն համալսարանի բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ:

Արսեն Գասպարյանը 2007-2012 թթ-ին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում,  2009-2016 թթ-ին եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, 2018թ-ից մասնակցել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, 2020 թ-ից ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է: Նա դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation), ԱՄՆ շրջանավարտների փոխանակման միջազգային ծրագրերի (US Government International Exchange Alumni) շրջանավարտ է: Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Փետրվար 01, 2022 at 11:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր