2022 թվականին ապօրինի հատվել է ավելի քան 18 հազար ծառ, բուսական աշխարհին հասցվել է 893 միլիոն դրամի վնաս

2022 թվականին ապօրինի հատվել է ավելի քան 18 հազար ծառ, բուսական աշխարհին հասցվել է 893 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022 թվականի ընթացքում իրականացրած վերահսկողության արդյունքները։

 

Բուսական աշխարհում արձանագրել է 755 իրավախախտման դեպք։

Կայացվել է 218 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։

Նշանակվել Է 22.340.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հայտնաբերվել է ապօրինի հատված և մինչև աճի դադարեցման աստիճան  վնասված 18.405 ծառ։

Արձանագրվել է 1231.8խմ փայտանյութի ապօրինի ձեռքբերում և տեղափոխում։

Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 893.690.284 ՀՀ դրամ:

 

Կենդանական աշխարհում արձանագրել է 142 իրավախախտման դեպք։

Կայացվել է 28 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։

Նշանակվել է 2.970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արձանագրվել է վայրի կենդանիների ապօրինի որսի 194 դեպք։

Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 19.823.560 ՀՀ դրամ։

 

Ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 13 զենք, որից 6-ը դատարանի որոշմամբ բռնագրավվել է։

Ձկնագողության դեմ պայքարի ընթացքում առգրավվել է 2.997կգ ձուկ, 10կգ ձկնկիթ, 314 ձկնորսական ցանց, 145 խեցգետնորսիչ, 3 նավակ:

Փետրվար 21, 2023 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր