

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2023թ. ֆինանսական աջակցության ծրագրերի մեկնարկն է տվել։ Առաջին գումարային փոխանցումը կատարվել է Վայոց ձորի մարզում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ 80 հազար եվրոյի չափով։ Այս մասին տեղեկացնում են Կովկասի բնության հիմնադրամից:
Տրվող գումարն ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքի պահպանության մակարդակը։
Փետրվար 07, 2023 at 15:20