2023թ. առաջին կիսամյակի ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 658 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ

2023թ. առաջին կիսամյակի ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 658 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել 2023թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփումը, որի ընթացքում վեր են հանվել աշխատանքների ընթացքում ի հայտ եկած բացթողումներն ու թերությունները, դրանք շտկելու համար տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

2023թ. 1-ին կիսամյակում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

Իրականացվել է՝

  • 131 ստուգում(2022թ.՝ 130, աճ՝ 0,8%)։  
  • Տարեկան ստուգումների ծրագրի կատարողականը 100% է:
  • 13 դիտարկում, որից 5՝ ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն (ավազի լվացման կայան, ապօրինի ջրառ) 8՝ ընդերքօգտագործում (ավազի և խճի արդյունահանում):

Հայտնաբերվել է՝

  • 1.102 իրավախախտման դեպք (2022թ՝ 883, աճ՝ 24.80%-ով)որից՝

-  388 բուսական աշխարհի օգտագործում և պահպանություն (2022թ.՝ 386, աճ՝ 0,5%),

-  224 սահմանված ժամկետում հաշվետվությունների չներկայացում (2022թ.՝ 137, աճ՝ 38,8%),

-  59 կենդանական աշխարհի օգտագործում և պահպանություն (2022թ.՝ 78,  նվազում՝32,2%),

-  45 ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն (2022թ.՝ 41, աճ՝ 8,9%),

-  109 մթնոլորտային օդի պահպանություն  (2022թ.՝ 74,  աճ՝ 32,1%),

-  76 հողերի օգտագործում և պահպանություն (2022թ.՝ 40,  աճ՝ 47,4%),

-  74 ընդերքօգտագործում (2022թ.՝ 50,  աճ՝ 32,4%),

-  21 ՇՄԱԳ (2022թ.՝ 21),

-  96 վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների ուղղություն (2022թ.՝ 56, աճ՝ 41,6%),

-  10 պարտադիր հանձնարարականի չկատարում (2022թ.՝ 0, աճ 100%)։

Հարուցվել է՝

  • 521 վարչական վարույթ (2022թ.՝ 443, աճ՝ 17.61%):

Կիրառվել է՝

  • 516 վարչական տույժ (2022թ.՝ 451,աճ՝ 14.41%):

Տուգանքի չափ՝

  • 51.525.000դր. (2022թ.՝ 39.840.000դր, աճ՝ 29.33%)

Կայացվել է՝

  • 543 վնասի հաշվարկի որոշում(2022թ.՝ 488, աճ՝ 11,27%)

Հաշվարկվել է՝

  • 658.466.364դր. շրջակա միջավայրին հասցված վնաս (2022թ.՝ 515.458.073, աճ՝ 27,74%):

Կենդանական և բուսական աշխարհ

Արձանագրվել է՝

  • 6.640 հատ ապօրինի հատված ծառ,
  • 390 այրված ծառ,
  • 905.49 խմ ապօրինի փայտանյութի տեղափոխում,
  • 46 ապօրինի որս (Կարմիր գրքում գրանցված 1 բեզոարյան այծ, 3 գորշ արջ),

Առգրավվել է՝

  • 3 որսորդական հրացան,
  • 1494.56 կգ տարբեր տեսակի ձկներ,
  • 31 ձկնագողության պարագա։

Ընդերքօգտագործում

Հայտնաբերվել է՝

  • 50 ապօրինի ընդերքօգտագործման դեպք
  • 764.000 խմ ծավալ  

Հաշվարկվել է՝

  • 77.113.339 դրամ հողային ռեսուրսներին պատճառված վնաս:

Բոլոր նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին:

Վերահսկողական կանխարգելիչ միջոցառումներ

Հայտնաբերվել է իրավախախտման 38 դեպք՝

  • 4 ապօրինի որս
  • 27 առանց անթափանց ծածկի սորուն նյութերի տեղափոխում
  • 7 հողի բերրի շերտի հանում և տեղափոխում

Կիսամյակի ընթացքում կայացվել է տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցման 16 որոշում:

Հուլիս 31, 2023 at 10:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր