ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել է 204 դեպք:
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 11 հաշվարկ՝ 2.485.193.552 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 23 որոշում, նշանակվել 6.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 9.509.867 ՀՀ դրամ:
9 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն կասեցվել է, որից 8-ը՝ առանց ջրօգտագործման թույլտվության, իսկ 1-ը՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության աշխատելու համար։
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 88 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 84 հաշվարկ՝ 85.283.032 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 22 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 3 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 7 հաշվարկ՝ 2.126.940 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 11 որոշում, նշանակվել 1.020.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 46 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 4 հաշվարկ՝ 466.131.472 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 45 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 1.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ:
Իրականացվել է թվով 1 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման դեպքով։
Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 1 դեպք։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացման կամ աղավաղված ներկայացման համար արձանագրվել է 12 դեպք։ Հարուցվել է 12 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 12 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ:
Մարտ 14, 2024 at 13:24