

Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները պատմության ուսուցչուհի Հերմինե Գյուրջինյանի աջակցությամբ տեսաֆիլմ են պատրաստել Շիկահողի պետական արգելոցի և կենսաբազմազանության պահպանության կարևորության մասին։
Աշակերտներն այս նախաձեռնությամբ մասնակցում են «Աշխարհացույց» կրթական հարթակի կազմակերպած «Կենսաբազմազանությունը Աշխարհացույցում» ֆլեշմոբին։ Մասնակիցները պետք է ներկայացնեին որևէ բույսի, կենդանու, անտառի կամ պահպանվող տարածքի նշանակությունը և դրա առանձնահատուկ դերն էկոհամակարգում։
Աշակերտներն ընտրել են Շիկահողի արգելոցը։ Թեման համացանցում ուսումնասիրելուց հետո նրանք ուսուցչուհու ուղեկցությամբ այցելել են արգելոց և զրուցել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Աբելյանի հետ։ Հավաքած տեղեկությունների հիման վրա պատրաստել են տեսաֆիլմ՝ նվիրված Շիկահողի բնությանը, էկոհամակարգի պահպանությանն ու բնապահպանական պատասխանատվությանը։
Ֆիլմը նվիրված է նաև Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին։
Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ հանրության աջակցությունը կօգնի տարածել աշակերտների բնապահպանական ուղերձը և ավելի մեծ ուշադրություն հրավիրել Շիկահողի արգելոցի պահպանության կարևորության վրա։
Հոկտեմբեր 29, 2026 at 13:42
