COP31-ի շրջանակում նախաձեռնվել է Ռիոյի կոնվենցիաների համադրված գործողությունների խթանմանն ուղղված քննարկում

COP31-ի շրջանակում նախաձեռնվել է Ռիոյի կոնվենցիաների համադրված գործողությունների խթանմանն ուղղված քննարկում

Նոյեմբերի 14-ին Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվել է «Ռիոյի կոնվենցիաների միջև համադրված գործողությունների խթանումը» խորագրով միջոցառում: Այն համատեղ կազմակերպել են Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունները՝ որպես Կենսաբազմազանության մասին և Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիաների COP17-երի նախագահող երկրներ, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը, «BirdLife International» միջազգային կազմակերպությունը և Նիգերիայի բնության պահպանության հիմնադրամը:

Միջոցառման նպատակն էր​` ներկայացնել երկու կոնվենցիաների COP17-երի արդյունքները, նպաստել COP31-ի հավակնոտ արդյունքների ապահովմանն ու խթանել Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համագործակցությունը՝ միջազգային հանձնառությունները կապելով ազգային քաղաքականությունների և տեղական մակարդակում իրականացվող գործողությունների հետ:

Բացման խոսքո​ւմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյան​ն անդրադարձել է Հայաստանի՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի նախագահող երկրի փորձին և համաժողովի կարևոր ձեռքբերումներին՝ առանձնահատուկ ընդգծելով մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված «Երևանյան ուղու» նշանակությունը:

​ՇՄ փոխնախարար​ը ​նշել է, որ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, հողերի դեգրադացիան և անապատացումը փոխկապակցված մարտահրավերներ են, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են համադրված քաղաքականություններ, ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ և համակարգված գործողություններ:

Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության խորացմանը, ազգային և միջազգային գործընկերների դերակատարությանը, ինչպես նաև​՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին:

Լուսանկարը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական ​կայքից

Նոյեմբեր 18, 2026 at 16:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր