

«ԷկոԼուր»
Թռչունների որսի եռուն շրջան է: Արմաշի ճահճացած տարածքները որսորդների համար հրապուրիչ վայր են: Արդեն որերորդ տարին է, Հայաստանի թռչնաբաններն ահազանգ են հնչեցնում, քանի որ Արմաշում ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակներ: «Թռչնասերների կենտրոնը» հերթական անգամ դիմեց ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ միջամտելու եւ բարբարոսային որսը կանգնեցնելու խնդրանքով: Դիմումին կցված էին նաեւ սպանված թռչունների նկարներ: Սակայն նախարարությունը նկարները որպես ապացույց չընդունեց, ինչի մասին «Թռչնասերների կենտրոն»-ին հայտնեց նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը:
Մարտ 23, 2009
