ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԸ  ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԷկոԼուր

«Հայաստանի սակավաջուր գետերի վրա փոքր ՀԷԿ-երի զանգվածային  կառուցումը կարող է հանգեցնել անապատացման,- այս մասին ահազանգում է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսեսյանը,-կաճեն, հիմնականում մոլախոտային բույսեր, եւ արհեստական` մարդու կողմից տնկված բույսերը: Իսկ բնական էկոհամակարգերի` բույսերի ու կենդանիների համակեցության վերականգնումը հատուկ աշխատանքներ կպահանջի, սակայն, բոլոր դեպքերում, 100%-ով դա վերականգնել գործնականում հնարավոր չէ»,- նշեց Անուշ Ներսեսյանը:

Վերջին տարիներին Հայաստանում արագորեն ավելանում է փոքր ՀԷԿ-երի քանակը: Ըստ պաշտոնական տվյալների` 2011թ. վերջին Հայաստանում կառուցված կլինի  141 փոքր ՀԷԿ: 

«Երեք տարի առաջ գիտարշավով գնացել էինք Եղեգիս գետի վերին հատված: Այնտեղ աճում էր Կարմիր գրքում գրանցված մեր էնդեմիկ տեսակներից Սմիրնոփսիս հայկականը (Smyrniopsis armena), շնդեղ նինային (Colchicum ninae)  եւ այլ հետաքրքիր բույսեր: Բայց 2009թ., երբ կրկին այցելեցինք, այդտեղ կառուցված էր  ՀԷԿ, տարածքը ծածկված էր հողի, ավազի եւ քարերի շերտով եւ ոչ մի բույս այնտեղ գտնել հնարավոր չէր»- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նշեց Անուշ Ներսեսյանը: Նա նաեւ ընդգծեց Շիկահող արգելոցի բուֆերային գոտով անցնող Ծավ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ի բացասական ազդեցությունը. «ՀԷԿ-ը բացասական ազդեցություն է թողնում արգելոցի տարածքի վրա»:

Հայաստանում փոքր ՀԷԿ-երը կառուցվում են հիմնականում լեռնային փոքր գետերի վրա: Կլիմայի փոփոխության արդյունքում ամենից շատ տուժում են հենց այդ գետերը: Ամռանը գետերում ջուրը պակասում է եւ ամբողջությամբ օգտագործվում է ՀԷԿ-ում, իսկ շրջակայքն ընդհանրապես չորանում է: Գետերում բավականաչափ ջուր չլինելու պատճառով խախտվում է ձկների միգրացիան, որոնք բարձրանում են գետաբերան` ձվադրման: Ձկները նաեւ ոչնչանում են` ընկնելով ՀԷԿ-երի խողովակների մեջ:

Որպես ՀԷԿ-երի այլընտրանք Անուշ Ներսեսյանն առաջարկում է արեւային էներգիայի օգտագործումը, որը Հայաստանի շրջակա միջավայրին վնաս չի պատճառի: «Հայաստանում, որտեղ ինսոլիացիան շատ ուժեղ է գրեթե բոլոր շրջաններում, արեւային էներգիայի օգտագործումը շատ ավելի անվնաս կլինի բնության համար: Ես տեղյակ եմ, որ սկզբնական փուլում դա պահանջում է մեծ ներդրումներ, սակայն, արդյունքում կստանանք հավերժական եւ կայուն էներգիայի աղբյուր»:

Ապրիլ 15, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր