ՀՀ բնապահպանության նախարարության պարզաբանումը ՀՀ Կարմիր գրքում գրանցված որոշ կենդանիների ոչնչացման դեպքում տուգանքներ կիրառելու մասին

ՀՀ բնապահպանության նախարարության պարզաբանումը ՀՀ Կարմիր գրքում գրանցված որոշ կենդանիների ոչնչացման դեպքում տուգանքներ կիրառելու մասին

News.am

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բոլոր կենդանինների ոչնչացման դեպքում սահմանվելու են վնասի փոխհատուցման չափեր: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց  բնապահպանության նախարարության վարչության պետ Աշոտ Հարությունյանը: Այդ նպատակով կառավարությունը հավանության է արժանացրել «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

Ըստ Հարությունյանի` վերջերս հաստատված Կարմիր գրքում ավելացվել են եւ կենդանինների, եւ բույսերի տեսակները, դրանց տրվել են իրենց գիտական անվանումները, տեղադրվել են նկարները, որպեսզի հնարավոր լինի համեմատություն կատարել: Այդ փոփոխությունները ավտոմատ ենթադրում են նաեւ փոփոխություններ վերը նշված օրենքում: Մասնավորապես` ազնվացեղ եղջերուն, զոlավոր բորենին եւ փասիանը հանվել են «այլ կենդանիններ» բաժնից եւ գրանցվել ՀՀ Կարմիր գրքում: Հստակեցվել են նաեւ նրանց անունները, ինչը որոշ թյուրիմացությունների առիթ  է տվել: Այսպես` նոր խմբագրմամբ  «ազնվացեղ եղջերուն» կոչվում է «կովկասյան ազնվացեղ եղջերու (մարալ)», իսկ փասիաններից նշվել են անապատային կաքավը, վայրի հնդկահավը, թուրաջը եւ անդրկովկասյան փասիանը: Բոլոր այդ տեսակների համար վնասի հատուցման գործող սակագները բարձրացվել են:

Օգոստոս 22, 2011 at 13:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր