ԱրմԻնֆո
Մինչև 2009 թվականի վերջը Հայաստանում կհրատարակվի Կարմիր Գրքի երկու հատոր` հայերեն և անգլերեն լեզուներով:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչ Մարկ Կալաշյանը: Կարմիր Գրքում առաջին անգամ կընդգրկվեն անողնաշարավոր կենդանիների ներկայացուցիչները: Այսօրվա դրությամբ Հայաստանում կարելի է հանդիպել մոտ 17 հազար տեսակի միջատների, որոնցից 150-ը կընդգրկվեն ՀԿԳ-ում: Զրուցակցի խոսքերով, հետազոտությունները տարվել են մոտ 2.5 տարի: Դրա արդյունքում, տվյալների բազա է մտել 600 տեսակի միջատ, որոնց մեծ մասը էնդեմ տեսակներ են: Այդպիսի խոշոր հետազոտությունները մեծ նշանակություն ունեն, առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ 1985 թվականին հրատարակված Հայաստանի կենդանիների Կրամիր Գրքում ընդգրկվել են միայն ողնաշարավորները: Մ.Կալաշյանի խոսքերով, հանրապետության ֆլորայի և ֆաունայի հետազոտությունները կատարվել են ՀՀ կառավարության` երեք տարի ժամկետով ծրագրի շրջանակներում: Ինչպես սպասվում է, հավաքված նյութի վերամշակումը կավարտվի մինչև հուլիսի 15-ը: Կարմիր Գրքի նորացված տարբերակի մեջ կմտնեն նաև 150 տեսակի ողնաշարավոր կենդանիներ /գոյություն ունեցող 536 տեսակից/, որոնցից 5-ը ձկներ են, 100-ը` թռչուններ, 19-ը` սողուններ, 2-ը` երկկենցաղներ, 24-ը` կաթնասուններ: Մ.Կալաշյանը նշել է, որ այն կենդանիների ցուցակը, որոնց առաջարկում են ընդգրկել Կարմիր Գրքի մեջ, կազմվել է՝ Բնության պահպանության համաշխարհային միության /IUCN/ չափանիշներից ելնելով:
Նշենք, որ 80-ական թվականների վերջում հրատարակված Հայաստանի Կարմիր Գիրք մտցվել է 99 տեսակ ողնաշարավոր, որոնցից 39-ը ընդգրկված է նաև նախկին ԽՍՀՄ Կարմիր Գրքում, իսկ 6-ը IUCN կարմիր ցուցակում:
Հունիս 19, 2009
