Հայաստանի հարավում նախատեսվում է միջանցքներ ստեղծել կենդանիների բնական միգրացիայի համար

Հայաստանի հարավում նախատեսվում է միջանցքներ ստեղծել կենդանիների բնական միգրացիայի համար

ԱրմԻնֆո

Հայաստանի հարավում կարող են միջանցքներ ստեղծվել կենդանիների բնական միգրացիայի համար:

Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը, միջանցքները թույլ կտան կենդանիներին պահպանվող մեկ տարածքից անարգել և անվտանգ մյուսն անցնել: Դրանց ստեղծումն ակտուալ է Հայաստանի հարավում, ուր հանդիպում են կարմիր գրքում գրանցված ընձառյուծներ: Միաժամանակ հարավային պահպանվող տարածքները`Խոսրովի և Շիկահողի արգելոցները, «Արևիկ»  ազգային պարկը և «Զանգեզուր» արգելավայրը, կապված չեն միմյանց հետ էկոլոգիական միջանցքներով:

Սակայն, ինչպես խոստացել է Մանվելյանը, այդ խնդիրը կարող է լուծվել: «Մենք ներգրավված ենք հատուկ պահպանվող տարածքների մասին նոր օրենքի մշակման աշխատանքային խմբում և փորձում ենք ներառել դրանում ԷԿՈՑԱՆՑ հասկացությունը /պահպանվող տարածքներ և դրանք կապող էկոլոգիական միանցքներ/»,- հաղորդել է նա:

WWF-Հայաստանի տվյալներով, այսօր հանրապետության տարածքում կարելի է հանդիպել 5 ընձառյուծ: Խորհրդային տարիներին դրանց թիվը հասնում էր 20-ի: Էկոլոգները նշում են, որ ընձառյուծների թվի կրճատման հիմնական պատճառն ապօրինի որսն է: 

Նոյեմբեր 21, 2011 at 12:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր