Անօրինական որսի մեջ կասկածվող Նորիկ Սարգսյանի նկատմամբ ոստիկանության ճնշումը ուժեղացել է

Անօրինական որսի մեջ կասկածվող Նորիկ Սարգսյանի նկատմամբ ոստիկանության ճնշումը ուժեղացել է

ԷկոԼուր

Անօրինական որսի մեջ կասկածվող Նորիկ Սարգսյանի նկատմամբ ոստիկանության ճնշումը ուժեղացել է: Ինչպես հայտնում է «Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնությունը, Նորիկ Սարգսյանը առավոտից գտնվում է Կոտայքի մարզի ոստիկանական բաժանմունքում իրեն տրամադրված փաստաբանի հետ միասին: Սակայն քիչ առաջ ոստիկանները դուրս են բերել նրան շենքից առանց փաստաբանի, նստեցրել են 035 ՈՍ 64 պետհամարանիշով, առանց ոստիկանական տարբերանշանների ավտոմեքենան: Ակտիվիստները և Նորիկ Սարգսյանի հարազատները թույլ չեն տվել նրան տեղափոխել վերոնշյալ ավտոմեքենայով, առանց իր փաստաբանի: Դրանից հետո Ն. Սարգսյանին նորից հետ են տարել քննչական բաժանմունք:

Ակտիվիստների հավաստմամբ ոստիկանները Ն. Սարգսյանի հետ վարվում են չափազանց կոպիտ ու անհարգալից, և Սարգսյանը գտնվում է չափազանց ճնշված բարոյահոգեբանական վիճակում:

Նախաձեռնության համաձայն` արարքը, որում Ն. Սարգսյանը մեղադրվում է, չի ենթադրում կալանավորում:

«Այս ամենը միայն ապացուցում է, որ ոստիկանությունն անամոթաբար, իրեն հատուկ մեթոդներով, ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար՝ դրա իրական կատարողներին և բնապահպանության նախարարության անգործությունը կոծկելու նպատակով»,- նշված է նախաձեռնության հաղոդագրության մեջ:

Հոկտեմբեր 01, 2012 at 19:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր