ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ՇՐՋԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ՇՐՋԱՆԸ

«ԷկոԼուր»

«Այբեկս» ակումբը բացեց Հայաստանում Կարիր գրքում գրանցված կենդանիների որսի շրջանը: Կազմակերպության կայքում` http://club-ibex.com/rus/tourdetail.php?t_id=570, տեղադրված է հետևյալ հրավերը.

««ԱՅԲԵԿՍ» ԱԿՈՒՄԲ` ՈՐՍ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԻԶՄ»

Առաջարկում ենք բեզոարյան այծերի որս Հայաստանի ամենալավ որսորդական տնտեսություններում` Երևանից 120կմ հեռավորության վրա գտնվող Ուռկասարի լեռներում: Հայկական մուֆլոնի որսը կազմակերպվում է Մեղրիի սարերում` Երևանից մոտ 500կմ հեռավորության վրա: Ողջ որսն անցկացվում է ծովի մակարդակից 2000-2500 մետր բարձրության վրա: Սովորաբար, 3-5 օրվա որսորդությունը բավարար է լավ որսի համար:

Որսի շրջան` ամբողջ տարի, ամենալավ ժամանակը` մարտ-նոյեմբեր
Տեղաբաշխում` ոչ մեծ որսորդական տուն` զուգարանով և բաղնիքով, կամ վրանային ճամբար մուֆլոնի որսի դեպքում
Տուրի արժեքը` 6-օրյա տուր/5 օր քարայծի որս` 2400 եվրո
6-օրյա տուր/5-օր մուֆլոնի որս` 3900 եվրո

Արժեքի մեջ մտնում է
` Երևան քաղաքի օդանավակայանում դիմավորելը, ուղեկցելը, ողջ վերերկրյա տրանսպորտը, որսորդության համար տեղավորելը, երեքանգամյա սնունդը, եգերյան սպասարկումը, որսի սկզբնական մշակումը

Արժեքի մեջ չի մտնում`
ինքնաթիռի տոմսը, զենքի վարձակալությունը` օրը 30 եվրո` գումարած փաստացի փամփուշտները, հյուրանոցը Երևանում, որսի արժեքը, որսորդության լրացուցիչ օրը` 450 եվրո, քարայծի որսի արտոնագիրը` 120 եվրո, մուֆլոնի որսի արտոնագիրը` 160 եվրո, բնության զարգացման համար կառավարության հարկը` 400 եվրո յուրաքանչյուր կենդանու համար, ոգելից խմիչքները, զենքի ներկրման և դուրս տանելու փաստաթղթերը` 100 եվրո յուրաքանչյուրի համար, էքսկուրսիաներ, թեյավճարներ սպասարկող անձնակազմի անդամներին

Որսի արժեքը
`
Բեզոարյան այծ                                           3500 եվրո
Հայկական մուֆլոն                                        4000 եվրո
Կովկասյան արջ                                           450 եվրո

Վիրավոր կամ չգտնված կենդանու համար վճարվում է 100%-ի չափով` կախված ավարի արժեքից

Հաջող որս

Տվյալ տեղեկատվությունը մենք համարում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանն արված թեժ գծով հարցում և սպասում ենք արտոնագրերի տրամադրման վերաբերյալ մեկնաբանությունների: 

Սեպտեմբեր 07, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր