

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 09.11.2012թ. հ. 293-Ն հրամանով հաստատվեց «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը: Այս մասին հայտնում է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը եւ շնորհավորում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Թռչկան ջրվեժի փրկմանը: Հիշեցնենք, որ 2011թ. Թռչկան ջրվեժի վրա պետք է փոքր ՀԷԿ կառուցվեր, ինչը կհանգեցներ ջրվեժի կործանմանը: Ջրվեժի պաշտպանությունն իրենց վրա վերցրեցին ակտիվիստները` բնության պաշտպանները: Մի քանի ամիսների պայքարից հետո փոքր ՀԷԿ-ի կառուցումը թույլատրող փաստաթղթերը, ինչպես նաեւ կառավարության որոշումը չեղյալ ճանաչվեցին:
Նոյեմբեր 12, 2012 at 13:37
