

ԷկոԼուր
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնին հավակնում է երեք թեկնածու` Մանուկյան Մանուկ Համլետի, Պողոսյան Գաբրիել Ցոլակի եւ Շաբոյան Գառնիկ Անդրանիկի: Բնապահպանության նախարարության կայքում տեղեկատվություն չկա ոչ թեկնածուների գործունեության, ոչ մասնագիական պատրաստվածության մասին, ոչ էլ անգամ կենսագրական տեղեկություններ կան: Նշենք, որ «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի հարցը էկոլոգիական հասարակայնության մեջ ամենից շատ է քննարկվում այն բանից հետո, երբ նախարարի հրամանով աշխատանքից հեռացվեցին աշխատակիցներ, ովքեր կասկածվում էին անբարեխիղճ աշխատանքի մեջ:
Նոյեմբեր 15, 2012 at 18:04
