Հայաստանում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը կոչ է անում չեղյալ համարել Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթը

Հայաստանում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը կոչ է անում չեղյալ համարել Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթը

ԷկոԼուր

Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը` WWF-Հայաստանը, Բնապահպանության նախարարությանը կոչ է անում չեղյալ համարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթը: «Մենք կոչ ենք անում ՀՀ բնապահպանության նախարարությանը չեղյալ համարել մրցույթը եւ նորից հայտարարել այն, քանզի այդ մրցույթի արդյունքները չեն համապատասխանում պետական ոչ առեւտրային կազմակերպության օրենքին: Մենք կհայտարարենք մեր դիրքորոշումը եւ, իհարկե, կձեռնարկենք բոլոր միջոցները հարցի արդար լուծման համար»,- գրված է Էկոլոգիական հասարակական դաշինքին ուղղված  WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի  նամակում: Հիշեցնենք, որ մրցույթն անվավեր Ճանաչելու նման պահանջ է ներկայացրել նաեւ «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը:

Նոյեմբեր 26, 2012 at 17:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր