Բնապահպանության նախարարությունը հասավ նրան, որ միջազգային բնապահպանական հիմնադրամները դադարեցնում են համագործակցությունը

Բնապահպանության նախարարությունը հասավ նրան, որ միջազգային բնապահպանական հիմնադրամները դադարեցնում են համագործակցությունը

ԷկոԼուր

Արդեն կա այն հարցի պատասխանը, թե արդյոք միջազգային բնապահպանական հիմնադրամները կդադարեցնեն համագործակցությունը Բնապահպանության նախարարության հետ: Այո, կդադարեցնեն: Այդ պատասխանը նոյեմբերի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ տվեցին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը եւ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ներկայացուցիչ Արման Վերմիշյանը:  Արդեն որերորդ անգամ խնդիրը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է վերաբերում:  Դեռ նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մրցույթի ընթացքում նախարարությունը նախնական հավանություն տվեց թեկնածուին` չնայած նրան, որ միակ թեկանածուն «ապրանքագետի» մասնագիտություն ունի, պատկերացում չունի այն մասին, թե ինչ է էկոհամակարգը, ոչ մի փորձ չունի հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործում: Լուրերի համաձայն` թեկնածուի արգելոցի հետ կապել է անօրինական որսորդությունը:

Սա առաջին դեպքը չէ, երբ նախարարությունը հատուկ պահպանվող տարածքների ղեկավար պաշտոններում նշանակում է որսագողի համբավ ունեցող մարդկանց: 2011թ-ին, մեր տվյալներով, «Արեւիկ» ազգային պարկում աշխատանքի ընդունվեց մի մարդ, ով հայտնի է «Շակալ» մականվամբ: Լուրեր էին պտտվում, որ հենց Շակալն է սպանել էգ առաջավորասիական ընձառյուծին: Իհարկե, լուրերը լուրեր են: Բայց այն գործում, ինչպիսին է արգելոցներում աշխատանքը, պահանջվում են անբասիր համբավ ունեցող մարդիկ, որոնց մասին ոչ ոք չի կարող ասել, որ որսագող են: Հակառակ դեպքում պահպանության ողջ ռեժիմը վտանգի տակ է դրվում:

Նոյեմբեր 29, 2012 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր