

ԷկոԼուր
«Խոսրովի պաշտպանության» եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները դատապարտում են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` Խոսրովի արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշոնակատար նշանակելու քայլը: Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնում է նշանակվել մասնագիտությամբ տնտեսագետ Հրաչյա Հովակիմյանը: «…Շարունակում ենք պնդել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված լիազորության շրջանակում անհապաղ հայտարարի «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և չփորձի, ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով, լռեցնել քաղաքացիական նախաձեռնություններին և հետաձգել այս առանձնահատուկ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման մարմնի ղեկավարի ընտրության գործընթացը:
Մենք թույլ չենք տա, որպեսզի կրկնվի ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի ծածկադմփոցը և տարիներով «յոլա գնալ» ժամանակավոր պաշտոնակատարով»,- մասնավորապես նշված է նախաձեռնությունների տարածած հայտարարության մեջ:
Դեկտեմբեր 18, 2012 at 14:46
