

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը դատի է տվել «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որպեսզի, վերջինս ապամոնտաժի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլան տեղամասում կառուցած ապօրինի շինությունը: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Նա նշեց, որ Արարատի վարչական դատարանը 2012թ. նոյեմբերի 26-ին վարույթ է ընդունել նախարարության հայցը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին ՀՀ կառավարությունը Գիլանի կարգվիճակն իջեցրել էր արգելավայրի եւ վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որն էլ Գիլանում շինություն էր կառուցել: Սակայն 2011թ. հունիսի 23-ին հասարակայնության զանգվածային բողոքից հետո կառավարությունը վերականգնեց Գիլանի արգելոցային ռեժիմը, իսկ «Հովազաձոր» ՍՊԸ-ին արգելվեց շարունակել շինարարական աշխատանքները: Արդյունքում արգելոցի սրտում մնաց կիսակառույց շինությունը, որի ճակատագիրը կորոշի դատարանը:
Հունվար 09, 2013 at 15:13
