Մեկնարկել է «Գարնանն Ընդառաջ» ծրագիրը

Մեկնարկել է «Գարնանն Ընդառաջ» ծրագիրը

էկոԼուր

Փետրվարի 12-ին  8-րդ անգամ մեկնարկեց «Գարնանն Ընդառաջ» ծրագիրը: Այն իրականացվում է BirdLife միջազգային կազմակերպության կողմից: Հայաստանում այս ծրագիրն իրականացնում է Հայաստանի թռչունների պահպանման միությունը: Ծրագրի նպատակն է դիտել և գրանցել չվող թռչուններին ողջ Եվրեպայում և Կենտրոնական Ասիայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թռչունների պահպանման միությունը:

 «Գարնանն Ընդառաջը»-ը միավորում է Եվրոպայի և Աֆրիկայի բնակիչներին, որոնք հետևում և գրանցում են լայնորեն տարածված 5 թռչնատեսակների գարնանային վերադարձը: Մասնակիցները հետևում են գարնան հերթափոխին մայրցամաքների միջև և գրանցում իրենց դիտարկումները www.springalive.net  կայքում: 2012թ-ը «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում գրանցվել է 173,140 դիտարկում: Ամենամյա այս կրթական ծրագիրը տևելու է մինչև հունիսի 21-ը: 

«Գարնանն Ընդառաջը» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 1987 Բավարիայում, Գերմանական Birdlife ներկայացուցչի կողմից: Ներկայումս ծրագիրն անցկացվում է Birdlife-ի գործընկերների կողմից  ավելի քան 40 երկրներում:

Փետրվար 13, 2013 at 16:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր