

ԷկոԼուր
Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համակարգող Արման Վերմիշյանն առաջարկում է ռենջերներին եւ անտառապահներին ազատել հարկերից եւ նրանց նկատմամբ կիրառել “Հարկերի կրճատման մասին” ՀՀ օրենքը: Ներկայումս այդ օրենքը կիրառվում է հատուկ խմբի ծառայողների՝ զինվորականների եւ փրկարարների նկատմամբ: “ԷկոԼուր”-ի հետ զրույցում Արման Վերմիշյանն ասաց. “Արգելոցների սահմանները պահպանող ռենջերները եւ անտառը պահպանող անտառապահները կատարում են վտանգավոր եւ բարդ աշխատանք: Նրանք վերահսկում են մեծ տարածքներ, աշխատում են ոչ աշխատանքային ժամերին, հաճախ գիշերը: Նրանց գործունեությունը կապված է կյանքի համար ռիսկերի հետ: Այն փաստը, որ օրենքի դրույթները տարածվում են զինվորականների եւ փրկարարների նկատամամբ, հասկանալի է: Բայց այդ բնորոշման տակ պետք է մտնեն նաեւ ռենջերներն ու անտառապահները: Մենք ոչ միայն առաջարկում ենք նրանց վրա տարածել օրենքի դրույթները, այլեւ առաջարկում ենք ազատել նրանց աշխատավարձերի հարկերից, որոնք նրանք պետբյուջեից չեն ստանում: Օրինակ՝ “Խոսրովի անտառ” եւ “Շիկահող” արգելոցների ռենջերները աշխատավարձ են ստանում CNF-ի միջոցներից”,- ասաց Արման Վերմիշյանը:
Լուսանկարը` thetrailersbay.com
Փետրվար 22, 2013 at 13:10
