

Ինգա Զարաֆյան, ԷկոԼուր
2007թ. հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը դարձավ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր «մարդու կողմից կլիմայի փոփոխության մասին մասշտաբային գիտելիքների ստեղծման եւ տարածման ջանքերի եւ նման փոփոխությանը հակազդելու համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման» վերաբերյալ ձեւակերպման համար: Առաջին անգամ Նոբելյան կոմիտեն խաղաղության մրցանակը գործնականում շնորհեց կանխատեսման համար, ընդորում` էկոլոգիական կանխատեսման, այն էլ սեւ-ուտոպիական: Նոբելյան կոմիտեի հեղինակությունը խաղաց իր դերը, եւ այդ պահից սկսվեց հասարակական գիտակցության ձեւավորման նոր փուլ, որում «գլոբալ տաքացում» եզրը ներկա է որպես գոյություն ունեցող փաստ, ընդորում` աղետալի փաստ: (Տե՛ս լուսանկարներ):
...Այս զեկույցի մեջ մենք ջանացել ենք ընդգրկել գլոբալ տաքացման կողմնակիցների եւ հակառակորդների ավելի տարածված պնդումները եւ ենթադրությունները եւ անցնել այս առարկայի շուրջ հասարկական կարծիքի ձեւավորման ճանապարհով, հասկանալ, թե ինչն է մինչեւ հիմա առաջացնում գիտական վեճեր, բախման է ենթարկում տեսակետներ եւ վերջնական արդյունքում դառնում է հասարակության սեփականությունը:...
...Ներկայացվում է Ապոկալիպսիսի նկարը միեւնույն հնարամիտ եզրերով` սով, երաշտ, ջրհեղեղ, անապատացում, չկան մարդիկ, չկա ոչինչ, վախ, դժոխք, հալչում են սառույցները եւ կողքին այն, ինչը մենք կարող ենք կորցնել, եւ որպես կորստի խորհրդանիշ` սպիտակ արջեր:...
Լուսանկարների պատկերները հստակ արտացոլում են գլոբալ տաքացման ռիսկերը:
1. Համաշխարհային ջրհեղեղ: Ջերմաստիճանի բարձրացումից կհալչեն հավերժական սառույցները, ինչը կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացմանը եւ ցամաքի խիտ բնակեցված շրջանների ջրածածկմանը: Արդեն իսկ Եվրոպայում ահազնգում են բարձր լեռների սառույցների հալչելու կապակցությամբ եւ փորձում են հաշվարկել այդ գործընթացը:
2. Ջերմաստիճանի բալանսի կտրուկ խախտում: Արեւադարձային գոտիներում կլինեն մեծ քանակությամբ տեղումներ, քանի որ լրացուցիչ ջերմությունը կմեծացնի մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը: Իսկ չորային շրջաններում անձրեւներն ավելի հազվադեպ կլինեն, եւ այդ տարածքները կվերածվեն անապատների: Արդյունքում մարդիկ եւ կենդանիները ստիպված կլինեն լքել այդ վայրերը:
3. Ժողովուրդների խոշոր տեղափոխություններ եւ որպես արդյունք` տնտեսական, քաղաքական ճգնաժամեր:
4. Սով, արդյունքում ապրելու եւ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու համար պիտանի հողային տարածքի կրճատում:
5. Կենսաբազմազանության կտրուկ նվազում, քանի որ շատ տեսակներ չեն կարող հարմարվել կլիմայական փոփոխություններին:
6. Հիվանդացությունների աճ:
...Ռիսկերից յուրաքանչյուրն ունի իր հաշվարկային տվյալները` կապված ջերմաստիճանի բարձրացման սանդղակի հետ:...
…Դրանք այն ռիսկերն են, որոնք գլոբալ տաքացման հայեցակարգի կողմնակիցները փորձում են կանխել`օգտագործելով, օրինակ, Կիոտոյի արձանագրության մեխանիզմները: Հայեցակարգի հակառակորդներն էլ դրանք անվանում են գլոբալ տաքացման մասին վախեցնող հեքիաթներ եւ բնութագրում են որպես առասպելաբանություն: ...
...Խնդիրը, սակայն, միայն գինականների վիճաբանությունների մեջ չէ: Խոսքն անչափ կարեւոր քաղաքական-տնտեսական գործընթացի մասին է: Եթե Ալբերտ Գորի կողմից առաջադրված հայեցակարգը ճիշտ է, եւ ջերմոցային գազերը կարող են հանգեցնել գլոբալ աղետի, ապա խնդրի լուծման համար պահանջվում է միջազգային ֆինանսական ինստիտուտների եւ տարբեր երկրների կառավարությունների մակարդկով հսկայական ներգործություն: Ավելին, պատասխանատու որոշումների ընդունման համար պահանջվում է պետությունների ղեկավարների քաղաքական կամք, դիմակայել խոշոր բիզնեսին, հասարակության տարբեր շերտերի ջանքերի միավորում, տեղեկատվական ռեսուրսներ եւ այլն…
…հասարակական գիտակցությունն ընկել է հակադիր եզրակացությունների ծուղակը, ինչն անմիջապես իր արտացոլումը գտել է մամուլում:
....Հետխորհրդային տարածքի երկրներում հասարակությունն ուշադրություն դարձրեց կլիմայի գլոբալ փոփոխության խնդրին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի եւ Կիոտոյի արձանագրությանը միանալու գործընթացներին զուգընթաց:...
Ռուս սոցիոլոգների տվյալներով հարցված ռուսների 62% -ը կարծում է, որ գլոբալ տաքացումը իրական վտանգ է: Վախերի ռեյտինգի առաջին եւ երկրորդ տեղերում նախկինում անհայտ հիվանդությունների համաճարակն է եւ տեխնոգեն վթարները:
…գլոբալ տաքացման հայեցակարգին դիմակայում է միլիարդների հասնող բիզնեսը` ի դեմս երկրների ղեկավարների, որոնք չեն միացել ո'չ Կլիմայի փոփոխության կոնվենցիային, ո'չ Կիոտոյի արձանագրությանը: Նշենք, որ այդ երկրների թվին են պատկանում իսկական հսկաներ ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը:...
Այսպիոսվ, մենք նկատում ենք առասպելների եւ իրականության միահյուսում հասարակական գիտակցության մեջ, որն հստակ արտացոլում է ինչպես Կիոտոյի արձանագրությանը միացած երկրների կառավարությունների դիրքորոշումը, այնպես էլ չմիացածներինը, թե ինչպիսի առասպելներ են ապրում մեր գիտակցության մեջ եւ որոնք են իրականություն դառնում:
• Ներկա ժամանակահատվածում գլոբալ տաքացման մասին առասպելը դարձել է ապացուցված իրականություն:
• Առասպելն այն մասին, թե գլոբալ տաքացումը բնական գործընթաց է, փոշիանում է, քանի որ ապացուցված է, որ ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է բնական փոփոխությունները:
• Առասպելն այն մասին, որ գլոբալ տաքացումը եղանակի կտրուկ, անկանխատեսելի փոփոխության միակ պատճառն է, նույնպես բացարձակ ճշմարտություն չէ, քանի որ եղանակի վրա առաջին հերթին ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են օվկիանոսային հոսանքները, ցիկլոնները, Երկրի մագնիսային դաշտի փոփոխությունը եւ, պարզապես, զուգադիպությունը:
• Գլոբալ տաքացման վրա ջերմոցային գազերի արտանետումների ազդեցության մասին առասպելը, ամենայն հավանականությամբ, իրականության է վերածվում, ինչի մասին վկայում են գրաֆիկների համընկնումը, որոնցում արտացոլված են մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան եւ միաժամանակ նաեւ ջերմաստիճանը:
• Տաքացման արդյունքում մարդկության մեռնելու մասին առասպելը չունի ապացուցող հիմքեր, եւ դրան հակասում է նաեւ գլոբալ սառեցման մասին առասպելական տեսությունը:
Հայաստանում նման խնդիրների նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէ առաջին հերթին այն պատճառով, որ երկրի առաջին դեմքերից, հայտնի քաղաքական գործիչներից, գիտնականներից` այսինքն իշխանության իրական մեխանիզմներ կամ հասարակական կշիռ ունեցող մարդկանցից ոչ մեկն այս թեմային արժանի ուշադրություն չի հատկացրել:
Հարկավոր է մեծացնել հասարակության հետաքրքրությունը եւ բերել այն գիտակցության, որ գլոբալ տաքացումը նրա համար է գլոբալ համարվում, քանի որ կարող է դիպչել մոլորակի յուրաքանչյուր բնակչի շահերին, այդ թվում եւ Հայաստանի:
Հոկտեմբեր 16, 2009
