ՍԽԱԼՆ ՈՒՂՂԵՑԻՆ

ՍԽԱԼՆ ՈՒՂՂԵՑԻՆ

Ռուբեն Գրդձելյան, «Գոլոս Արմենիի»

«Ջրվեժ» անտառապարկի պատմությունը, կարելի է ասել, այն քչերից է, երբ հասարակական կազմակերպությունների եւ լրագրողների ձայնը ոչ միայն լսվեց մեր կառավարության կողմից, այլ նաեւ դրական արձագանք ստացավ: Կառավարությունը փոխեց վաղօրոք ընդունած որոշումը` արդարությունը վերականգնված է: Կառավարության որոշմամբ «Ջրվեժ» անտառապարկից անտառով ծածկված 24 հեկտարի օտարման վերաբերյալ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ ԱՀԱԶԱՆԳԻՆ «ԳԱ»-Ն ԱՌԱՋԻՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ, ինչը «ԳԱ»-ում երեք  հրապարակումների հիմք դարձավ:

«ԷկոԼուր» հաարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը, ով նախաձեռնեց անտառապարկի տարածքի օտարմանն ուղղված կամպանիան, կառավարության որոշումն ընդունեց ոգեւորությամբ: «Վերջապես կառավարությունը սկսեց հաշվի առնել հասարակական կազմակերպությունների կարծիքը: Լավ է. որ կառավարությունն արձագանքեց բավականին օպերատիվ կերպով: Մեր երկրում, որտեղ  էկոլոգիական ոչ դյուրին իրավիճակ է ստեղծված, շատ կարեւոր է հասարակական մոնիտորինգի գործոնը: Վերջինս բազմաթիվ դեպքերում ավելի արդյունավետ է, քան պետական կառույցների գործունեությունը: Հույս ունեմ, որ ապագայում եւս կառավարությունն ականջալուր կլինի հասարակության ձայնին»,- նշում է Ի. Զարաֆյանը:

ԱՅՍՏԵՂ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՆՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՎԻՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԻ ՎՐԱ: 24  հա տարածքը ժամանակին օտարվել է «Ջրվեժ» անտառապարկից կառավարության որոշմամբ, որի նախագիծը կազմել են համապատասխան հաստատությունը եւ չինովնիկները: Իսկ այսօր կառավարությունը ընդունեց, որ իր այդ որոշումն անարդար է եղել: Հետաքրքիր է, կոնկրետ ո՞վ է մեղավոր, որ կառավարության սեղանին է դրվել, ըստ էության, անարդար որոշում: Դա պետական ապարատի ցածր օղակների սխալմու՞նքն է, թե՞ դիտավորյալ արարք:   Եթե չլինեին հասարակական կազմակերպությունները, կառավարության ձեռքով սոճու անտառը հասարակության սեփականությունից կվերածվեր մասնավոր սեփականության: Թեպետ բացառված չէ, որ մենք կառավարությունից չափից շատ բան ենք պահանջում: 

Հոկտեմբեր 20, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր