Ամռանը շուկաներում կարասի մանրաձուկ է վաճառվել, շուտով դա էլ կարող է վերանալ

Ամռանը շուկաներում կարասի մանրաձուկ է վաճառվել, շուտով դա էլ կարող է վերանալ

Արթուր Հովհաննիսյան, Nyut.am

Սևանա լճի սիգի արդյունագործական պաշարների ոչնչացումից հետո ոչնչացման եզրին են նաև կարասի արդյունագործական պաշարները, եթե, իհարկե, արդեն չեն ոչնչացել:

«Այն, որ կարասի միջին չափերը կրճատվել են, փաստ է, դա էլ է երևի արդյունագործական ճնշման արդյունք»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Ըստ նրա, պաշարները կրճատվել են ոչ միայն արդյունագործական որսի հետևանքով, հատկապես ամռան սեզոնին կարասի մանրաձուկը շատ մեծ քանակներով սատկել է հիվանդության պատճառով:

«Վերջին տարիներին նկատել ենք, որ դա էլ է սկսվել կրճատվել»,- ասաց տնօրենը և հավելեց, որ եթե շուկաներում վաճառվում է, շատ մանր կարաս է` ի տարբերություն նախկինի, երբ կարելի էր նույնիսկ 1 կիլոգրամանոց կարասների հանդիպել:

Սևանա լճում կարասի պաշարների 2013թ. տվյալները հիշյալ գիտական կենտրոնին պարզ կդառնան հաջորդ ամսվա վերջին: Անցյալ տարի, ըստ Բարդուխ Գաբրիելյանի, եղել է մոտ 60 տոննա: Ընդգծենք, որ դա Սևանա լճում տվյալ ձկնատեսակի նախկին պաշարների համեմատ շատ փոքր ցուցանիշ է:

Նոյեմբեր 27, 2013 at 11:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր