Շիրակում կստեղծվեն արգելավայրեր

Շիրակում կստեղծվեն արգելավայրեր

ԷկոԼուր

2014-2017թթ. Շիրակի մարզում կստեղծվեն երկու նոր արգելավայրեր: Մեկը կհիմնվի  Մանթաշի ջամբարի և համանուն գետի ջրհավաք ավազանում` շուրջ 5000հա տարածքում: Այս արգելավայրի ստեղծման համար նախատեսված է 51 միլիոն դրամ: Մյուս արգելավայրը կհիմնվի Ջաջուռի լեռնանցքում և հարակից տարածքներում, ինչպես նաեւ կհիմնվեն ռեկրեացիոն գոտիներ և էկոտուրիզմի կազմակերպման կենտրոն: Սրանց համար  կծախսվի 80 միլիոն դրամ: Այս մասին նշված է ՀՀ Շիրակի մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում:

Արգելավայրերի ստեղծման նպատակը տեղի կեսաբազմազանության պահպանումն է: Նշենք, որ Ծրագրի համաձայն, Շիրակի մարզում կան  շուրջ  40  հազվագյուտ  և  անհետացող բուսատեսակներ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Շիրակում բնակվում են նաև կենդանիների և թռչունների որոշ հազվագյուտ տեսակներ: Վերջիններիս պահպանությանհամար շատ մեծ նշանակություն է ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը, սակայն դա դեռևս բավարար չէ:

Լուսանկարը՝ wwf.panda.org-ի

Փետրվար 21, 2014 at 11:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր