«Փրկենք գայլերին» խմբի անդամները պահանջում են անհապաղ դադարեցնել գայլերի սպանդը

«Փրկենք գայլերին» խմբի անդամները պահանջում են անհապաղ դադարեցնել գայլերի սպանդը

ԷկոԼուր

«Փրկենք գայլերին» խմբի անդամ Սիլվա Ադամյանը անհանգստացած է ՀՀ բնպահապանության նախարարի` սիրողական որսի վերաբերյալ  հրամանից, որտեղ սահմանափակում նշված չէ գայլերի որսի վերաբերյալ: Այս կապակցությամբ Սիլվա Ադամյանը Facebook սոցիալական ցանցի միջոցով տարածել է հայտարարություն, որում ասված է. «Արդեն երկու տարի է` ինչ բնապահպանության նախարարությունը սկսել է գայլերի անխանա ոչնչացումը Հայաստանի տարածքում` վճարելով մի գայլի համար 100 000 դրամի : Մենք չենք կարող հանգիստ դիտել, թե ինչպես մարդ բարբարոս արարածը ոչնչացնում է բնության զավակներին: Մեր բազմաթիվ կոչերը, հեռուստահաղորդումնեը չփոխեցին բանպահպանության նախարարության դիրքորոշումը: Հեռուստաընկերություններն իսկական արշավ են սկսել գայլերի դեմ, ցուցադրելով հանրությանը` մասնավորապես երեխաներին, դաժան կադրեր, որոնք ակնհայտ կունենան իրենց բացասական ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա: Մենք`«Փրկենք գայլերին» խմբի անդամները, պահանջում ենք`

  • անհապաղ դադարեցնել գայլերի սպանդը
  • անցկացնել լուրջ գիտական հետազոտություններ, որոնք կբացահայտեն գայլերի պոպուլիացիայի խնդիրները Հայաստանում
  • որսորդական շրջանում տալ թույլտվություններ գայլերի չափավոր որսի համար, որը կկարգավորի գայլերի քանակը
  • ստեղծել արհեստական կերակրային բազա գայլերի համար, որը հնարավորություն կտա պոպուլիացիային որս կատարել վայրի կենդանիների վրա
  • անցկացնել լուրջ միջոցառումներ գյուղերում, որոնք կպաշտպանեն անասնագոմերը գայլերի հարձակումներից:

Հակառակ դեպքում մենք կարժանանաք մի շարք Եվրոպական պետությունների ճակատագրին, որտեղ անխնա ոչնչացման պատճառով գայլերն այս երկրներում անհետացած տեսակ են: Այսօր նորից որսի թույտվության ցուցակում ներառված կենդանիների ցանկում նշված չէ գայլերի որսի թույլատրելի քանակը, որը կարող է բերել քաոսային անկանոն գայլերի ոչնչացմանը»: Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարի վերոնշյալ հրամանում որսիսահմանափակում չկա նաեւ ագռավների, կաչաղակների եւ շնագայլերի որսի համար: Ինչպես ՀՀ բնապահպանության նախարարությունից ԷկոԼուրին տեղեկացրեցին, Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի, շնագայլերի, մոխրագույն ագռավների, ինչպես նաև կաչաղակների թվաքանակի զգալի աճ: Նշված կենդանատեսակների թվաքանակի աճման հանգամանքը առաջ է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը, օրինակ, վերջին տարիներին արտահայտվում  է մի շարք կենդանատեսակների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին հասցված վնասով:

Օգոստոս 29, 2014 at 14:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր