Ընտրենք 2015թ-ը խորհրդանշող թռչունին

Ընտրենք 2015թ-ը խորհրդանշող թռչունին

ԷկոԼուր

Մեկնարկել է «Տարվա թռչուն 2015» կրթական ծրագիրը, որի ընթացքում ընտրվելու է 2015թ-ը խորհրդանշող թռչունը: Միմյանց հետ տարվա լավագույն թռչուն տիտղոսի համար կմրցեն Ներկարարը, Գիշանգղը, Սեւ մանգաղաթեւը, Տնային բվիկը, Սեւ կեռնեխը: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի թռչունների պահպանման միությունը, որն էլ կզբաղվի մրցույթում հաղթած թռչնատեսակի պահպանման և ուսումնասիրման հարցերով:

Տարվա թռչունին ընտրելու համար պետք է այցելել http://aspbirds.org/hy/ կայք, լրացնել նորությանը կցված հարցաթերթիկը և ուղարկել այն [email protected] էլեկտրոնային հասցեին:  

Հիշեցնենք, որ 2014թ –ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Հոպոպը:

Նոյեմբեր 10, 2014 at 17:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր