Գիտնականներն ահազանգում են, որ օվկիանոսում աղբն ավելի շատ է, քան երկրագնդում մարդիկ

Գիտնականներն ահազանգում են, որ օվկիանոսում աղբն ավելի շատ է, քան երկրագնդում մարդիկ

ԷկոԼուր

Մոտ 269 հազար տոննա ընդհանուր քաշով ավելի քան 5 տրիլիոն կտոր պլաստիկ է լողում համաշխարհային օվկիանոսում: The Guardian-ի համաձայն` այս հաշվարկներն արել են ԱՄՆ-ի Ֆրանսիայի, Չիլիի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի գիտնականները: Նրանք անհանգստացած են այն փաստից, որ պլաստմասայի ընդհանուր զանգվածը ջրում գերազանցում է մարդկանց ընդհանուր կենսազանգվածը: Եւ այս խնդիրը ժամանակի հետ ավելի կլրջանա:

Ամենամեծ աղբի կղզին Խաղաղ օվկիանոսում է: Այն մեծ վնաս է հասցնում օվկիանոսի կենդանական աշխարհին: Այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Երկրաբանության թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը սույն թվականի դեկտեմբերի 10-ին թանգարանում անցկացված «Թափոնների կառավարում» թեմայով դասընթացի ընթացքում: Նա ներկայացրեց ֆոտոշարք, թե ինչպես է օվկիանոսի աղբը վնասում ջրային կենդանիներին եւ ինչպես է աղբը ծածկել գետերը: Նա այդ աղբն անվանեց քաղաքակրթության աղբ: 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ըստ Գայանե Գրիգորյանի` ամենամեծ բացասական ազդեցություններից մեկը թողնում են պոլիէթելենային տոպրակները: Նա կոչ արեց հրաժարվել այդ տոպրակներից եւ օգտվել բազմամյա օգտագործման տոպրակներից, ինչպես դա արվում էր նախկինում եւ ներկայացրեց իր սաների պատրաստած տոպրակները, որոնց համար հումք ծառայել են թափոնները:

 
 
 

Դեկտեմբեր 12, 2014 at 12:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր