

ԷկոԼուր
Հայտնի են դարձել Հրազդան գետում ձկների մասսայական ոչնչացման պատճառների ուսումնասիրման առաջին արդյունքները: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը, ջրի փորձանմուշներում հայտնաբերվել է ակտիվ քլոր, որը կարող էր դառնալ ձկների մահվան պատճառ: Ներկայումս ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացվում են ուսումնասիրություններ՝ ձկների մեջ հայտնաբերելու տոքսիկ նյութեր: Տվյալ դեպքին առնչվող բոլոր նյութերը տրամադրվել են Կոտայքի մարզի ոստիկանությանը:
Հունվար 28, 2010
