Պաշտոնյաները պատասխանատվություն են կրում Մարց գյուղի կոնֆլիկտի համար

Պաշտոնյաները պատասխանատվություն են կրում Մարց գյուղի կոնֆլիկտի համար

ԷկոԼուր

«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի տերերը ևս մեկ անգամ ցուցաբերեցին հարցերը օրենքի սահմաններում լուծելու ցանկության կատարյալ բացակայություն: Այս հարցում նրանց ակտիվորեն օգնեցին պաշտոնյաները և տեղական իշխանությունները: Տեղի բնակչության հանդեպ անհարգալից վերաբերմունքը, վախեցնելը դարձել են «Մարցէներջի» ՍՊ ընկերության և գյուղ բերված մի քանի երիտասարդների այցեքարտը: Վերջիններս սկսել են սպառնալ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման դեմ ստորագրած բնակիչներին. 320 դեմ ստորագրություն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարություն: 

Նոյեմբերի 17-ին 60-ից ավել ակտիվիստներ ժամանեցին Մարց գյուղ` ասելու բնակիչներին, որ նրանք միայնակ չեն այս պայքարում: Ակտիվիստները գյուղում կազմակերպեցին իրազեկման երթ: Իրավիճակը գյուղում այնքան էլ խոստումնալից չէ: Դեմ ստորագրած բնակիչներից շատերը հույս չունեն, որ հարցը կլուծվի, իսկ սպառնալիքները` իրական են: Մի քանի մարդ, այդ թվում ոմն Վաչո (նրա անունը բնակիչները շատ են տալիս) հայտնվեցին և հայտարարեցին, որ իրենք սեփական կարծիքի իրավունք ունեն և կողմ են փոքր ՀԷԿ-ի կառուցմանը:

Որտեղից նրանք հայտնվեցին, անհասկանալի է, քանի որ նրանք չկային 2013թ-ի մարտի 12-ի հասարակական լսումներին, չկային նաև ստորագրահավաքի, նախարարության աշխատանքային խմբի հետ բանակցությունների և այն ժամանակ, երբ բնակիչները գետը գլորեցին խողովակները: Եվ հանկարծ նրանք հայտնվեցին: Ընդ որում մեկը վաղուց գնացել էր գյուղից, մեկը ապրում է Ալավերդիում: Ո՞վ է կանգնած նրանց ետևում: Առաջին անգամը չէ, որ ճնշում են գյուղի բնակիչներին: Իսկզբանե փորձեցին ճնշում գործադրել մարզի վարչությունից ուսուցիչների միջոցով՝ սպառնալով պատժամիջոցներով: Բանակցություններ են անցկացվել գյուղապետի միջոցով: Այժմ պայմանական «զինյալների» խումբն է ասպարեզ եկել:

Ի դեպ, այդ մարդիկ այնքան էլ խիզախ չերևացին, երբ նրանց հարցրեցին` ու՞մ հրամանով եք վախեցնում բնակիչներին:

Այժմ որոշումների ընդունման մասին: Ակնհայտ է, որ բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը անհիմն է, քանի որ արդեն ապացուցված է, որ հասարակական լսումների արձանագրությունը կեղծված է: 

Բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը կատարել է իմիտացիոն գործողություններ: Ուղղակի նայել է գետի տարածքը, որտեղ պետք է կառուցվի ՀԷԿ-ը և վերջ: Անգործության և իշխանությունների թողտվության արդյունքում գյուղում սկսվեց հակամարտություն, որը դուրս եկավ գյուղի սահմաններից: Նույն օրը ակտիվիսները և բնակիչները, որպես բողոքի ցույց, փակեցին Հայաստան-Վրաստան մայրուղին:

 Շարունակությունը պարզ է: Ակտիվիստները պատրաստ են առաջին իսկ ահազանգի դեպքում կրկին գյուղ գնալ: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն հետևանքները, ուղիղ պատասպանատվություն կատարվածի համար առաջին հերթին կրում են պաշտոնյաները, որոնք զոհ գնացին բիզնեսին, խախտեցին օրենքը և դրեցին իրենց ստորագրությունները: ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ, ՊԱՐՈՆԱ՜ՅՔ (մանրամասները` ԷկոԼուրի տեսանյութում):

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։



13:12 Նոյեմբեր 20, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news