

Երևանի բուսաբանական այգուն անհրաժեշտ են կամավորներ այգին բարեկարգելու և գեղեցկացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք բուսաբանական այգու ֆեյսբուքյան էջից:
«Սեպտեմբերի 19-ին և 20-ին հրավիրում ենք միանալ մեզ՝ բարեկարգելու և գեղեցկացնելու մեր քաղաքի ամենասիրելի այգիներից մեկում վերակառուցվող կենսաբազմազանութ
Կատարվելու են հավաքածուների բարեկարգման, չոր ճյուղերի և մոլախոտերի հեռացման աշխատանքներ Բուսաբանության ինստիտուտի մասնագետների ուղղորդմամբ։
Կտրամադրվեն անհրաժեշտ գործիքներ, ձեռնոցներ, պարկեր։
Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով»,- նշված է հայտարարության մեջ:
Միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին և 20-ին, ժամը` 11:00-ին: Աշխատանքների վերջում սպասվում է թեյախմություն և սերտիֆիկատների հանձնում:
Սեպտեմբեր 14, 2020 at 18:39
